ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Սպիտակ տանը չի կարող ասել որևէ բան, որը կհամոզի իրեն վերացնել Կանադայի նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերը, հաղորդում է NBC News-ը։

«Ո՛չ»,-ասել է Թրամփը, երբ լրագրողը հարցրել է՝ արդյոք վարչապետը կարող է այսօր կեսօրին ինչ-որ բան ասել՝ համոզելու նրան չեղարկել մաքսատուրքերը։

Երբ Թրամփին հարցրել են՝ ինչու, նա պատասխանել է. «Ուղղակի այդպես է»։

Հարցին, թե ինչ զիջում կքննարկի Կանադայի հետ բանակցություններում, Թրամփը պատասխանել է. «Բարեկամությունը»։

Լրագրողի այն դիտարկմանը, թե բարեկամությունը զիջում չէ, Թրամփը պարզաբանել է, որ հենց այնպես Կանադայի հետ բարեկամություն չէր անի: «Մենք մտադիր ենք բարեկամանալ Կանադայի հետ։ Կանադան ինձ համար շատ յուրահատուկ վայր է»։ Թրամփը հավելել է, որ «մեծ հարգանք ունի կանադացիների նկատմամբ»՝ լեգենդար կանադացի հոկեյիստ Ուեյն Գրեցկիին «Մեծագույն հոկեիստ» անվանելով։