Մի քանի ժամ առաջ ժամանակակից համակցված հակաօդային պաշտպանության համակարգի կրակի և ԻՀՊԿ ուժերի գործողությունների արդյունքում Ղազվին նահանգի երկնքում ոչնչացվել են հինգ Tomahawk և մեկ թևավոր հրթիռ, գրում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ԻՀՊԿ-ի հայտարարությանը։
500 կգ ծանր մարտագլխիկով Tomahawk հրթիռը կիրառվում է ենթակառուցվածքների և թիրախների ոչնչացման համար և լայնորեն օգտագործվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից, հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը այդ տեսակի հրթիռն օգտագործել են Մինաբի դպրոցի վրա հարձակման ժամանակ, որի հետևանքով զոհվել են 175 աշակերտուհիներ և մի քանի ուսուցիչներ։





























