Գերմանիայի դաշնային հանրապետության Արտաքին գերատեսչության պետնախարար տիկին Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ից 17-ը կայցելի Հայաստան:

Գերմանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելության ընթացքում տեղի ունեցող հանդիպումների գլխավոր հարցերը վերաբերվելու են հայ-գերմանական հարաբերություններին եւ հատկապես մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցությանը:

Երկուշաբթի օրը` ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին պետնախարար Պիպերը ուսանողների համար զեկույցով հանդես կգա Երեւանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում եւ այնուհետեւ հանդիպում կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Երեքշաբթի օրը` ապրիլի 17-ին պետնախարար Պիպերը պաշտոնապես կբացի Գյոթեի ինստիտուտի լեզվի ուսուցման կենտրոնը: