Դաղստանում Շամխալ-Թերմեն ավանում տեղի ունեցած հատուկ գործողության արդյունքում նախօրեին երեկոյան սպանվել են զինված խմբավորումներից մեկի առաջնորդն ու նրա կինը: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով Դաղստանի ԱԴԾ վարչությանը, տղամարդն ու կինը, որ կասկածվում են հանցավոր գործունեության մեջ, շրջապատվել էին տներից մեկում՝ Ստալինի փողոցում: Ժամը 00։40-ից տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել:
Կասկածյալները փորձել են դուրս գալ շրջապատված տնից եւ սպանվել են հրաձգության ժամանակ:
Սպանվածների ինքնությունն արդեն պարզվել է: Դա Անդրեյ Բուգան է՝ 1977թ. ծնված, եւ նրա կինը՝ Մարիամ Մագոմեդտերեեւան:




























