«Սանկտ Պետերբուրգ-Սեւաստոպոլ» գնացքի ուղեւորները տարհանվել են արտակարգ վիճակով՝ դեկտեմբերի 8-ի երեկոյան, Խարկովի մերձակայքում գտնվող Մերեֆա կայարանում՝ ահաբեկչական ակտի սպառնալիքով:

Պայթուցիկ սարքի նմանվող առարկան, ինչպես նշված է Խարկովի մարզային վարչակազմի պաշտոնական կայքում, հայտնաբերվել է ուղեկցորդի կողմից՝ 9-րդ վագոնի կուպեներից մեկում, շարժակազմի կենտրոնում:

Երբ շարժակազմի ընթացքը դադարեցվել է, իսկ գնացքը դուրս է բերվել կայարանի պահեստային ուղի, կասկածելի առարկան ոչնչացվել է ականազերծողների կողմից՝ պայթեցման եղանակով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ներկայումս Ուկրաինայի հատուկ ծառայությունները միջադեպի մանրամասների հետաքննություն են անցկացնում: