3 մարդ է զոհվել այսօր՝ դեկտեմբերի 9-ին Պրիմորսկի մարզի Շկոտովսկի շրջանում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով: Ուղեւորատար ավտոբուսը, որ Վլադիվոստոկից մեկնում էր Պրեոբրաժենիե ավան, բախվելով մեծ բեռնատարի հետ՝ շրջվել է: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Դալնի Վոստոկ»-ը, վկայակոչելով մարզային ոստիկանությանը, վթարը տեղի է ունեցել ճանապարհային պայմանների բարդության պատճառով, ձնապատ եւ սառցապատ ճանապարհին: Հանգստյան օրերին Պրիմորիեում ուժեղ ձյուն է եկել:
Աղբյուրի տվյալներով, եւս 17 ուղեւորներ ծանր վնասվածքներ են ստացել, ավտոբուսի վարորդը գտնվում է ծանր վիճակում:




























