Handala հաքերային խումբը ներթափանցել է Ռոբերտ Մելլիի օգտահաշիվներ, որը հայտնի հակաիրանական գործիչ է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կառավարությունից, գրել է Press TV-ն։

Շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ Handala-ն նշել է, որ իր կայքում հրապարակել է մոտ 150 000 նոր փաստաթուղթ, ներառյալ խիստ գաղտնի էլեկտրոնային նամակներ և X սոցցանցում մասնավոր չաթեր, որոնք կապված են Ռոբերտ Մելլիի հետ, որը եղել է Բայդենի խորհրդականը և նրա հատուկ բանագնացն Իրանի հարցերով։

Խումբը հայտարարել է, որ փաստաթղթերը պարունակում են անհերքելի ապացույցներ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների մշակման և իրականացման գործում իսրայելական լոբբիի դերի մասին։

Հաքերները հայտնել են, որ փաստաթղթերը նաև վկայում են Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության մասին Մելլիի և նրա թիմի հետ, ընդհուպ մինչև այն, որ այդ երկրները դարձել են Իրանի դեմ պատժամիջոցների նախագծի կատարող օղակը։ Մելլին առանցքային գործիչ էր Բայդենի վարչակազմում՝ Իրանի վրա, պատժամիջոցներ սահմանելու միջոցով, տնտեսական ճնշումն ուժեղացնելու ջանքերում։

Նրա մշակած պատժամիջոցները ներկայիս ԱՄՆ վարչակազմն օգտագործել է որպես հարթակ՝ Իրանի վրա ճնշումը շարունակելու և երկրի ներսում հանրային դժգոհությունը բորբոքելու համար, գրել է լրատվամիջոցը։