Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում մայիսի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերի:

Ուկրաինայի ԱԳ նախարարը Երևան է այցելել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պատվիրակության կազմում՝ մասնակցելու Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։