Պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը նշանակալի դիվանագիտական իրադարձություն դարձավ և նոր էջ բացեց կողմերի հարաբերությունների զարգացման գործում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Նա շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Երևանում հանդիպումը հյուրընկալելու համար՝ ընդգծելով բարձր մակարդակով երկխոսության կարևորությունը։
Կալասի խոսքով՝ Հայաստանն առանցքային օղակ է Հարավային Կովկասի հետ Եվրոպական միության հարաբերություններում։ Գագաթնաժողովի ընթացքում կողմերը պայմանավորվել են հետագա մերձեցման շուրջ մի շարք ռազմավարական ոլորտներում, ներառյալ՝ առևտուրը, էներգետիկան և թվային զարգացումը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել աջակցել Հայաստանին, այդ թվում՝ երկրի կայունության ամրապնդման հարցերում։
«ԵՄ-ն կաջակցի Հայաստանի ժողովրդին՝ սեփական ուղին ընտրելու հարցում», — ընդգծել է նա։
Այս համատեքստում Կալլասը նշել է Եվրամիության նոր առաքելության մեկնարկը, որը միտված է արտաքին միջամտությանը հակազդելուն և հանրապետության ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ գործընկերության զարգացումը շարունակում է մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵՄ-ի քաղաքականության կարևոր տարրերից։
Our first EU-Armenia summit is a landmark diplomatic moment, and I thank Armenia for hosting us in Yerevan.
— Kaja Kallas (@kajakallas) May 5, 2026
Armenia is a key pillar in our relationship with the South Caucasus.
Today we forged closer ties on trade, energy, and digital.
The EU will support the Armenian people… pic.twitter.com/dqfy5XJNGi




























