ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաբի Շենսոյը հանկարծակի, առանց պատճառաբանումների հրաժարականի դիմում է ներկայացրել: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Շենսոյի հրաժարականի պատճառը նրա տարաձայնություններն են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

Պարբերականի տվյալներով, դեսպանը պատասխանատու էր Օբամայի եւ Էրդողանի հանդիպման կազմակերպման համար, որին պիտի մասնակցեին նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու ԱԳ նախարար Դավութօղլուն: ՉՆայած, որ դեսպանին հաջողվել էր համաձայնեցնել հանդիպման ձեւաչափը, Սպիտակ տունը դրա վերջնական անցկացման համաձայնություն չէր տվել, ինչն էլ առաջացրել էր արտգործնախարարի բուռն զայրույթը: Արդյունքում, Նաբի Շենսոյը հրաժարական է ներկայացրել:

Նաեւ նշվում է, որ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Ահմեդ Դավութօղլուն բազմիս նշել է իր դժգոհությունները Շենսոյի առնչությամբ: