Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կարգադրել է հնարավորինս շուտ արտաքսել Գազայի հատված ուղևորվող նավատորմին մասնակցած ակտիվիստներին։

Նա ընդգծել է, որ Իսրայելն «ամբողջական իրավունք» ունի կանխելու նման նավերի ընթացքը, սակայն իր դաշնակցի՝ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի գործողությունները ձերբակալված ակտիվիստների նկատմամբ, ըստ նրա, «չեն համապատասխանում Իսրայելի արժեքներին և նորմերին»։

Նախորդ նավատորմերի միջազգային մասնակիցներն ավելի վաղ մեղադրել էին Իսրայելի իշխանություններին կալանքի տակ գտնվելու ընթացքում տարբեր ձևերի վատ վերաբերմունքի, ներառյալ՝ ֆիզիկական և հոգեբանական բռնության մեջ։

Ամսվա սկզբին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը կոչ էր արել «լուրջ վատ վերաբերմունքի տագնապալի փաստերի» վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա հետաքննություն անցկացնել նավատորմի երկու մասնակիցների՝ Սաիֆ Աբու Քեշեկի և Տյագո Ավիլայի նկատմամբ, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին։

Adalah իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ իրենց տվյալներով՝ ձերբակալվածները ենթարկվել են ծանր ֆիզիկական բռնության, ինչը հավասարազոր է խոշտանգումների։