Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել Հայ հեղափոխական կողմից առաջադրված թեկնածու, անկուսակցական Արայիկ Գրիգորյանը: Վերջինս «Ավշար» ընկերության սեփականատերն է: Նրան աջակցում էր նաեւ Հանրապետական կուսակցութունը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց թիվ 18 ԸԸՀ նախագահ Խաժակ Աղաբեկյանը, Արայիկ Գրիգորյանը ստացել է 32 հազար 140 ձայն: Նրա մրցակիցը` անկուսակցական, Երասխի գինու գործարանի տնօրեն Արայիկ Թեւոնյանը ստացել է 13 հազար 125 ձայն, ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը` 3 հազար 887:
Նշենք, որ ընտրատարածքում գրանցված 74 հազար 612 ընտրողներից մայիսի 6-ին ընտրատեղամասեր էին եկել 52 հազար 582-ը կամ 70.47 տոկոսը:


























