Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 94 դիտորդներ եւ «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի 104 դիտորդներ կարճաժամկետ դիտորդություն են իրականացրել մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ եւ արձանագրել մի շարք խախտումներ: Այս մասին այսօր` մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա առանձնացրեց դրոշմակնիքի հետ կապված խնդիրը, ընտրակաշառքների զանգվածային կիրառումը, որը հիմնականում բաժանվեց լռության օրը:
Հաջորդը նա առանձնացրեց այն հանգամանքը, որ տվյալ գործընթացները` ընտրակաշառքի բաժանումը կանխելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից, որեւէ միջոցառումների չձեռնարկումը եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի մասնագիտական ոչ պատշաճ պատրաստվածությունը` օրենքի չիմացություն եւ վատ վարչառարություն:
Նա ներկայացրեց իրենց դիտարկման նախնական արդյունքները, որտեղ կետ առ կետ ներկայացված են ընտրակեղծիքների դեպքերը, իսկ վերջնական արդյունքները կհրապարկեն տասը օրից:


























