Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակական էսկալացիայի ֆոնին՝ նավթի գները հինգշաբթի օրվա դրությամբ շարունակում են աճել․ «Brent» տեսակի նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 96 դոլարը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 2.04 դոլարով (2.17%)՝ մեկ բարելի համար հասնելով 96.11 դոլարի: Չորեքշաբթի օրը Brent-ը թանկացել է 3.06 դոլարով (3.36%)՝ մեկ բարելի համար հասնելով 94.07 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) սեպտեմբերյան WTI նավթի ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 1.43 դոլարով (1.65%)՝ մեկ բարելի համար հասնելով 88.26 դոլարի։ Նախորդ առևտրի ժամանակ պայմանագիրը բարձրացել է 2.49 դոլարով (2.95%)՝ մեկ բարելի համար հասնելով 86.83 դոլարի։
Երկու տեսակներն էլ վաճառվում են վեց շաբաթվա մեջ ամենաբարձր գներով։





























