Ավանդների տոկոսադրույքը նվազում է, և դա տեղի է ունենում բնականոն ճանապարհով։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Նա հիշեցրել է, որ ԿԲ-ն արդեն երեք տարի շարունակ անընդհատ իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,2%-ից հասցնելով 6,5%-ի։ «Դա իր ազդեցությունն է թողնում ինչպես ավանդների, այնպես էլ վարկերի տոկոսադրույքների վրա»,- պարզաբանել է Խաչատրյանը։

Նա նաև վստահեցրել է, որ բանկային ոլորտում նվազել է խարդախության դեպքերի վերաբերյալ ահազանգերի թիվը, որն իրականացվել է նաև քաղաքացիների անձնական հաշիվների արգելափակման գործառույթի շնորհիվ։