Թերթը գրում է, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որ փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ միասին ապաստան էր գտել ՀՀԿ համամասնական ցուցակում, այս օրերին սկսել է աշխատանքից ազատել կամ ստիպել, որ ազատման դիմում գրեն նախարարության համակարգի մի շարք ներկայացուցիչներ:

Նրանց թվում են ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, Պատմության թանգարանի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը:

Ի դեպ, 400 արվեստագետ ստորագրահավաք է կազմակերպել, փորձելով պաշտպանել Ժամանակակից արվեստի վարչության պետի ու փորձառու մասնագետի շահերը, դիմել երկրի նախագահին ու վարչապետին: Մշակույթի նախարարն էլ «Ար» հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ օրերս վստահեցրել էր, թե  իբր նախարարությունում ամեն ինչ կարգին է, եւ սա այն դեպքում, երբ արդեն նախկին վարչության պետ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է նշել էր, թե նպատակահարմար չի գտնում շարունակել աշխատանքը` կառավարման արդի մեթոդների բացակայության պատճառով ստեղծված անառողջ մթնոլորտում, որտեղ ոտնահարվում են մարդկանց հիմնարար իրավունքները, ու աշխատանքայինն պայմաններն անբարենապաստ են: