Թերթը գրում է, թե Գյումրիում համառ լուրեր էին պտտվում, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարաժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, որը ԲՀԿ-ի թիվ 33 ընտրատարածքի պատասխանատուն է, հրաժարվել է  իր պաշտոնից` հետագայում Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը ստանձնելու նպատակով:

«Մենք այս խոսակցությունների շուրջ պարզաբանումներ խնդրեցինք  պարոն Գրիգորյանից: «Ես երեկ  հրաժարվել եմ պատգամավորական իմ մանդատից, միգուցե սա՞ է շփոթմունք առաջացրել, միգուցե մարդիկ հրաժարվել բառը լսելով, կարծել են,  թե ես ռեկտորի պաշտոնի՞ց եմ հրաժարվել: Ես դեռ փետրվար ամսին  հենց ձեր օրաթերթին էի ասել, որ ռեկտորի պաշտոնը գերադասում եմ պատգավորական մանդատից: Իսկ ինչ վերաբերում է կրթության նախարար նշանակվել- չնշանակվելուն, դեռ կոալիցիա  ե՞րբ է կազմվել, որ նման խոսակցություններ են պտտվում, նույնիսկ հայտնի չէ, թե ինչ ֆորմատով կոալիցիա կկազմվի»,-զարմացավ ռեկտորը:

Նշենք, որ նա ԲՀԿ-ի համամասնական ցուցակում զբաղեցնում էր 42-րդ տեղը»,- գրում է թերթը: