Մայիսի 14-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները,   գողություն կատարելու կասկածանքով, Թումանյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել  34-ամյա Էդուարդ Խ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, թե նա մայիսի 12-ին, ժամը 13.00-ին, բացել է Մարգարյան փողոցում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկն ու այնտեղից գողություն կատարել:

Գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն: