Մայիսի 12-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան գյուղից բերման են ենթարկել 49-ամյա, նախկինում դատված Վանիկ Ն.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլին հյուրընկալվելով 47-ամյա Գեւորգ Ա.-ի տանը` գողացել է վերջինիս բջջային հեռախոսը:

Կատարվում է հետաքննություն: