Կառավարության   որոշմամբ, հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2012/2013 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի եւ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ այդմ, հայաստանյան բուհերի պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ՝անվճար հատկացվել է 2130, եւ վճարովի  19000 տեղ:

Հաստատվել են նաեւ մագիստրոսական անվճար տեղերը. պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար 1692  մագիստրոսական տեղ, այդ թվում 1265-ը առանց տարկետման իրավունքի,  որից 99-ը բանակից զորացրվածների համար: Տարկետման իրավունքով հատկացվել է 427  մագիստրաոսի տեղ:

Պետական պատվերի տեղեր են տրվել նաեւ ԼՂՀ, ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարման ակադեմիային: