Նվազագույնը 50 մեքենա է բախվել ԱՄՆ-ի Քոնեքկտիկուտ նահանգի սառցակալած ճանապարհին:

Associated press գործակալության հաղորդմամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժել է առնվազն 46 մարդ: Նրանցից 6-ին անմիջապես հոսիպատալացրել են: Մնացածները թեթեւ վնասվածքներ են ստացել, եւ նրանց բժշկական օգնություն են տրամադրել հենց դեպքի վայրում:

Երթեւկությունը կանոնակարգելու համար ոստիկանները 5 ժամով փակել են մայրուղին: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, երթեւեկությունը վերսկսվել է միայն ուշ երեկոյան:

Connecticut Post-ը, վկայակոչելով տեղի ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Նիկա Վերդիչիոին, հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել բարձր բլուրից վայրէջքի ժամանակ, այդ պատճառով մեքենաները, որոնք դեռեւս բարձրանալիս են եղել բլրի վրա, չեն տեսել, թե ինչ է կատարվում ներքեւում եւ սառույցի պատճառով չեն հասցրել արգելակել: