Ուկրաինացի պատգամավոր Նիկիտա Պոտուրաևը հայտնել է, որ Կիևում հաճախակի օդային տագնապների պատճառով Գերագույն ռադան կարող են տեղափոխել ավելի անվտանգ վայր, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

«Մենք մեկ օրենք ընդունեցինք, քանի որ երկու օդային տագնապ եղավ։ Ակնհայտ է, որ Գերագույն ռադան նման ռեժիմով աշխատել չի կարող։ Կարծում եմ՝ իրավիճակը միայն կվատթարանա», — նշել է Պոտուրաևը։

Նա նաև պատմել է, որ Կիևում կա «ավելի անվտանգ վայր», ուր կարող են տեղափոխել խորհրդարանի աշխատանքը։