Մենք ունենք չորս-հինգ խնդիր, այդ թվում՝ պատժամիջոցներ, շրջափակում, նավթի արտահանման դադարեցում և բյուջետային անհավասարակշռություններ, որոնցից յուրաքանչյուրը ճնշում է գործադրում տնտեսության վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմատին, հաղորդում է IRNA գործակալությունը։

«Ես նաև զրուցել եմ իրաքցիների և կատարցիների հետ. նավթի վաճառքից նրանց եկամուտներն էլ են կրճատվել մինչև զրո։ Դա տեղի է ունեցել նաև մեզ հետ. մենք նավթ չենք արտահանում։ Միևնույն ժամանակ կառավարությունը և Կենտրոնական բանկը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ իրավիճակը կայունացնելու համար», — նշել է նա։