Երեւանում, մայիսի 17-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում կբացվի գեղանկարչական ցուցահանդես: Կցուցադրվեն Արցախի արվեստի եւ գեղարվեստի դպրոցների սաների 20 լավագույն նկարչական եւ դեկորատիվ կիրառական աշխատանքներ:
Ժամը 18.00-ին` Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն Արցախի երաժշտական, արվեստի, հանրակրթական դպրոցների, երաժշտական քոլեջի, վարժարանի, մանկական ստեղծագործական կենտրոնների պատանի երաժիշտ-կատարողները, պարային համույթները:



























