ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որից չի հասկացվում` ԲՀԿ-ն պատրա՞ստ է ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրել, թե` ոչ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Իշխանական շրջանակներում երեկվանից տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ստորագրվելու է ոչ թե կոալիցիոն հուշագիր, այլ, թերեւս, համագործակցության համաձայնագիր: Ամեն դեպքում այսօր, ինչպես տեղեկացրել էինք, տեղի  է ունելնալու ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը, եւ որի ժամանակ էլ, ինչպես սպասում են իշխանական շրջանակներում, այս հարցը կհստակցվի: Ենթադրվում է, որ ՀՀԿ գործադիր նիստից առաջ հանդիպելու են Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»: