Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մայիսի 16-ին, Էջմիածին քաղաքի Մանուկյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 29-ամյա Ռուբեն Աղամալյանին: Նա հունվարի 24-ից ՌԴ Նիժեգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 17.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Խորենացիի փողոցից բերման են ենթարկել 28-ամյա Լեւոն Նալբանդյանին, ով մայիսի 16-ից հետախուզվում էր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:




























