Երեւանի թիվ 56 դպրոցի աշակերտուհիներից մեկը օրերս ինքնասպանության փորձ է կատարել: Aravot.am-ի տեղեկություններով, աղջիկը խմել է պապիկի դեղերը, որից հետո երեխային տեղափոխել են «Մուրացան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանի խոսքով, ներկայումս գործը ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում է: «Այդ երեխան դպրոցի եւ դասընկերների հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել, նորմալ, հանգիստ աշակերտ է»,-ասել է նա, հավելելով, որ դեպքը երեխայի տանն է կատարվել:
Անչափահասին ի՞նչն է դրդել ինքնասպանության, հարցին ոստիկանության Արաբկիրի բաժնի քննիչ Արմեն Մելքոնյանը պատասխանել է, որ` «Կատարվում է նախաքննություն»:
Վարկածներից մեկն այն է, որ անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել «սիրո» պատճառով, որտեղ իր դերակատարումն է ունեցել համացանցը:
«Մուրացան» բժշկական կենտրոնի բժիշկ Տիրուհի Չերքեզյանը, որի մոտ ինքնասպանության փորձից հետո 1 օր բուժօգնություն է ստացել աղջիկը,
Հայտնել է, որ երեխան խմել է սրտի համար նախատեսված «դիգոկսին» դեղամիջոցի մեծ չափաքանակ` մոտ 50 հաբ: Սակայն բժիշկը հավաստիացրել է, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:




























