Երեւանում, մայիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցի թիվ 37 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Եւս մեկ վրաերթ է տեղի ունեցել մայիսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Լենինգրադյան փողոցում: «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը թիվ 50 շենքի մոտ վրաերթի է ենթարկել  մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: