Ոսկետափ-Վանաշեն ճանապարհի 6-րդ կմ-ին, մայիսի 17-ի առավոտյան, «ՎԱԶ-2121» («Նիվա») մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























