Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի շուկայի մոտ, մայիսի 17-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3 տարեկան Էլեն Ավագյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխան մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: