Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները մայիսի 17-ին, ժամը 17.05-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 43-ամյա Ալիտա Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսի 7-ին, Սարուխան գյուղի «Կռաջներ» կոչվող հանդամասում, կտրելով հափշտակել է «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող, Սարուխան գյուղի հեռախոսային ցանցը սնուցող շուրջ 26 մ մալուխ:

Նույն օրը, ժամը 19.00-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նաեւ 64-ամյա Արտեմ Պ.-ն:

Պարզվել է, որ նա նույնպես մայիսի 7-ին, Սարուխան գյուղի «Կռաջներ» կոչվող հանդամասում, կտրելով հափշտակել է «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող, Սարուխան գյուղի հեռախոսային ցանցը սնուցող շուրջ 80 մ մալուխ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: