Այսօր` մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 03.07-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք:

Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում: