Մայիսի 19-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով,Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցի մի տնից բերման են ենթարկել 33-ամյա Կարեն Ղ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա հունվարի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակում բացահայտ հափշտակել է մի քաղաքացու բջջային հեռախոսը:

Հափշտակվածն առգրավված է, կատարվում է նախաքննություն: