Մայիսի 19-ին, ժամը 15.00-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Շահամիրյանների փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա եւ «Հոնդա»  մակնիշի  մոտոցիկլետ:

Բախման հետեւանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 20-ին, ժամը 02.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կորյունի փողոցում բախվել է ծառին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մայիսի 20-ին, ժամը 05.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմքենան Ամասիա-Ցողամարգ ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել եւ ընկել է ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մայիսի 20-ին, ժամը 09.55-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի Ճանապարհի 38-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մայիսի 20-ին, ժամը 18.10-ին, «ՎԱԶ-21703»  մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կոմիտասի պողոտայում բախվել ծառին, ինչի հետեւանքով  ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Մայիսի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Հոնդա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Երեւան ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել  մի տղամարդու եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Մայիսի 21-ին, ժամը 01.40-ին, «ԲՄՎ» մակնիշի  ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում բախվել  է ծառին, ապա՝ կանգառի նստարանին: Վարորդը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով էլ կատարվում է քննություն: