Մայիսի 20-ի գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Գործարանային փողոցում կանգնեցրել են 49-ամյա Մարտուն Հ.-ի վարած «ԿամԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է տարբեր տրամաչափի եւ երկարության ընկուզենու 42 գերան:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել եւ ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն: