Հայաստանի կողմից Աֆղանստան խաղարարար ուժեր ուղարկելը ոչ մի ձեւով չի խանգարի Հայաստանի գործունեությանը ՀԱՊԿ շրջանակներում: Այս մասին «ՀԱՊԿ. 2009 թվականի երկրոդ կիսամյակի գործունեության արդյունքները եւ 2010 թվականի հեռանկարները» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան:

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը չի սահմանափակում կազմակերպության անդամ-երկրների գործունեությունը, եւ նրանք կարող են համագործակցել բոլոր կազմակերպությունների հետ, բոլոր հարթություններում, եթե դա չի հակասում ՀԱՊԿ շահերին: «Հայաստանը, չնայած Աֆղանստանում իրականացնող խաղաղապահ առաքելությանը, շարունակում է արդյունավետ աշխատել ՀԱՊԿ շրջանակներում»,- հայտարարեց Բորդյուժան` գոհունակություն հայտնելով ՀԱՊԿ Երեւանում տեղակայված տեղեկատվական կենտրոնի աշխատանքից: Նրա խոսքով այդ կենտրոնը աշխատում է շատ արդյունավետ, եւ երեւանյան կենտրոնի օրինակով նմանատիպ կենտրոններ պետք է բացվեն ՀԱՊԿ անդամ այլ երկրներում: