Թերթը գրում է, որ Հայաստանի Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարանների դատավորներ Վարուժան Աբելյանի եւ Լյովա Գրիգորյանի դեմ Ազգային անվտանգության ծառայությունում հայտարարություն է ներկայացրել Հայաստանի բռնցքամարտի նախկին չեմպիոն Արմեն Խալոյանը:

Խալոյանը պնդել է, որ դատավորներն իր օգտին քաղաքացիական վճիռներ կայացնելու համար պահանջել են վիճելի բնակարանի 20 տոկոսը՝ որպես կաշառք: Ըստ Խալոյանի, ինքը հրաժարվել է գումարը տալուց, ինչի արդյունքում էլ, իբր, դատավորները վճիռը կայացրել են ի վնաս իրեն: