Թերթը գրում է, որ մայիսի 21-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր բնակարաններից վտարել է ՀՀՇ նախկին նախագահ Տեր Հուսիկին:

«Մեզ հաջողվեց պարզել, որ դեռեւս 2010-ին կայացված վճռի արդյունքում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանը որոշել է Գարուշ, Ռիմա, Անի, Նարեկ Լազարյաններին վտարել Շահսուվարյան 6 շենքի 2 եւ 6 բնակարաններից: Այս բնակարաններն անցել են ոմն Արման Առաքելյանին:

Մեր տեղեկությունը ԴԱՀԿ մամուլի խոսնակը հաստատեց: Օրվա ընթացքում մի քանի անգամ փորձեցինք խոսել Տեր Հուսիկի հետ, սակայն վերջինս հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել»,- գրում է «Հրապարակը»: