Երեւանում, մայիսի 24-ին, ժամը 15.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա մի աղջկա եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված աղջիկը  բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: