Ռուս դերասան, մարզիկ եւ հեռուստահաղորդավար Վլադիմիր Տուրչինսկին մահացել է կյանքի 47-րդ տարում՝ դեկտեմբերի 16-ին: Այդ մասին իր հաղորդման ընթացքում «ԷխոՄոսկվիի» եթերում հայտնել է Վլադիմիր Սոլովյովը:
Նրա խոսքով, Տուրչինսկին մահացել է սրտամկանի կաթվածից՝ դեկտեմբերի 16-ի գիշերը:
Վլադիմիր Տուրչինսկին ծնվել է 1963թ. դեպտեմբերի 28-ին՝ Մոսկվայում: 90-ականների սկզբին եղել է թիկնապահ եւ պահնորդ: Մասնակցել է աշխարհի ամենաուժեղ մարզիկների միջեւ անցկացվող մրցումներին:
Ռուսաստանյան հեռուստատեսությունում Տուրչինսկին վարել է մի շարք հաղորդումներ՝ «Վախի գործոն», «Վախի գործոն-2», «Ամենաուժեղ մարդը», «Ծիծաղ առանց կանոնների», «Սպանիչ լիգա»: Համագործակցել է «Սերեբրյաննի դոժդ» ռադիոկայանի հետ, նկարահանվել է կինոնկարներում եւ սերիալներում:




























