Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությունը եւ համահայկական «Հայաստան» հիմնադրամը համատեղ իրականացնում են Շուշի քաղաքի վերականգման եւ զարգացման ծրագիր:

Շուշիի ամենակենսական խնդիրը ջրամատակարարումն է: «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասաց, որ ներկայումս իրականացվում է Շուշիի ջրագծային ցանցի բարեկարգման եւ կառուցման ծրագիրը: Ծրագրի հաշվարկային աշխատանքներն արդեն սկսվել են եւ 2-2,5 ամիս հետո տենդեր կհայտարարվի ու կսկսվի կառուցման փուլը:

Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գեորգի Հայրիյանի խոսքով, ջրամատակարարումը քաղաքում կլինի շուրջօրյա: Այսօր քաղաքում ջուրը տրամադրվում է ընդամենը մի քանի ժամով: Որոշ աշխատանքներից եւ ջրաչափեր տեղադրելուց հետո ջրամատակարարումը դառնալու է շուրջօրյա:

Նախկին վայրկայնում 5 լիտր ջրի փոխարեն , Շուշին հիմա վայրկայնում կստանա 30 լիտր ջուր:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսում անցկացրած հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարը տրամադրվելու է Շուշիի զարգացմանը եւ վերականգմանը: