Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատումն են լինելու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Թուրքիա կատարելիք այցի հիմնական թեմաներից:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն, այցը կկայանա դեկտեմբերի 24-25-ը՝ թուրքական կողմի հրավերով: Բացի տվյալ հարցերից՝ կողմերն Անկարայում քննարկելու են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ վիզային ռեժիմի մեղմացման հարցը: