Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը՝ կոլեգիայի, Հանրային խորհրդի եւ Կանանց խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ, 2010թ. կայցելի Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին Լեռնային Ղարաբաղում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի եւ ԼՂՀ ոստիկանության համագործակցությունը ամենաբարձր մակարդակում է, քանի որ «մեր շահերն ու խնդիրները համընկնում են»:
«Մենք կշարունակենք ամենօրյա համագործակցությունը, քանի որ Արցախը մեր պատմական հայրենիքն է»,- նկատել է նա՝ հստակեցնելով, որ այցի ընթացքում արծարծվելու են լուրջ հարցեր, որոնք կլուծվեն 2 տարվա ընթացքում:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների իրավապահ մարմինների փոխգործակցության հարցեր, նշվել են 2010թ. անելիքները:



























