Ոստիկանության Արտաշատի բաժնի  ծառայողները  հունիսի 3-ին, ժամը 16.15-ին, գողություն կատարելու կասկածանքով Այնթապ գյուղից բերման են ենթարկել 19-ամյա մի աղջկա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսի 26-ին, գտնվելով Մրգավետ գյուղի մի բնակչուհու տանը, օգտվելով նրա զբաղվածությունից, ննջասենյակի անկողնու տակից գողացել է  ձեռքի ոսկյա շղթա եւ 100 հազար դրամով վաճառել Երեւան քաղաքի Խորենացու փողոցի ոսկու շուկայում` տուժողին պատճառելով  135 հազար դրամի նյութական վնաս:

Կատարվում է քննություն: