Օմսկի ինժեներատանկային ինստիտուտի երկրորդ կուրսի կուրսանտ Դենիս Գապոնենկոն դեկտեմբերի 18-ին ինքնակամ լքել է պահակակետը, թաքնվել Օմսկի բնակարաններից մեկում՝ գերի վերցնելով 4 մարդու։
Ինչպես հայտնում են համապատասխան մարմնից, ժամը չորսի սահմաններում հերթապահություն զանգ է ստացվել, որ ինժեներատանկային ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողը լքել է պահակակետը ՝ իր հետ վերցնելով մարտական զենքը։ Ինչպես պարզվել է, ուսումնական հաստատությունից նա հեռացել է տաքսիով։ Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել է Անդրիանովի փողոցում գտնվող մի բնակարանում, ուր պատանդ էր պահում իր չորս ծանոթներին։ Տունը շրջափակվել է։ Բանակցությունների արդյունքում սկզբում հաջողվել է ազատ արձակել նախ նրանցից երկուսին, հետո նաեւ մյուսներին։ Կուրսանտը հանձնվել է զինվորական դատախազությանը։




























