Ալլա Պուգաչովայի եւ Վալերի Լեոնտեւի միջեւ լուրջ վեճ է ծագել, եւ նրանք այժմ չեն շփվում, հայտնում է Sobesednik.ru-ն:

Ընդհարումը, աղբյուրի տվյալներով, առաջացել է Պուգաչովայի «Ծննդյան հանդիպումներ» նախագծի պատճառով, ուր Պրիմադոննա հրավիրել էր իր բոլոր ընկերներին, այդ թվում եւ՝ Լեոնտեւին, անվճար ելույթների համար՝ բարոյական բավարարվածության ահամար: Պարզվում է՝ եթե Պրիմադոննան հրավիրում է, բոլոր պատվիրատուներն ու համերգները հետաձգվում են. էստրադային արտիստների «օրենքն» է:

Լեոնտեւը երկար մտածում էր, քանի որ այդ օրերին նրան հրավիրել էին երգել բարձրաստիճան գործիչների մոտ՝ լավ հոնորարով, եւ երբ նա հանկարծ որոշեց, որ ռուս-ուկրաինական տոնն ավելի կարեւոր է, Պուգաչովան նրան մերժեց՝ հայտարարելով, թե նա չի տեղավորվում իր շոուի ֆորմատում:

Երգիչը, որ սովոր չէ մերժումներին, նեղացել է հին ընկերուհուց, եւ այժմ աստղերը չեն շփվում: