ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-20-ը Ալմաթիում(Ղազախստան)։ Հանդիպման ընթացքում, ինչպես սպասվում է, կքննարկվեն միջազգային քաղաքականության օրակարգային, ինչպես նաեւ առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի նախագահները։
ՀՀ նախագահը կմասակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Տեղադրություն




























