Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության Հանրային ծառայության դեպարտամենտի եւ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհրդի միջեւ դեկտեմբերի 18-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված երկու երկրների հանրային կառավարման ծառայությունների միջեւ համագործությանը եւ ոլորտում բարեփոխումների, ակադեմիական վերապատրաստման, կենտրոնական կառավարման համար ավագ քաղաքացիական ծառայողների համալրման, ինչպես նաեւ տեղական հանրային ծառայության համար կադրերի վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:
Հայաստանի Քաղծառայության խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագիրը Հայաստանի անունից ստորագրել է Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, իսկ իտալական կողմից` Նախարարների խորհրդի Հանրային ծառայության դեպարտամենտի տնօրեն Անտոնիո Նադդեոն: Ստորագրմանը հաջորդած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2010 թ. Իտալիայի Հանրային ծառայության դեպարտամենտի ղեկավարի Հայաստան այցելության վերաբերյալ:




























