Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին հրամանագիր է ստորագրել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Ղազարյանին, համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Աստանա): Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանը, համատեղության կարգով, նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Աշգաբադ):