Դեկտեմբերի 21-ին Մոսկվայի հարավում Հայաստանի մի քաղաքացու դիակ է հայտնաբերվել դանակից ստացված վերքերով եւ գանգուղեղային վնասվածքով: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրին, 51-ամյա ՀՀ քաղաքացու դիակի կրծքի ու պարանոցի շրջանում եղել է 28 դանակի հարված: Դիակը հայտնաբերվել է Բուլատիկովսկի նրբանցքի շենքի բնակարաններից մեկում` մոսկվայի ժամանակով ժամը 5:30-ին:

Աղբյուրի տվյալներով, տղամարդը Մոսկվայում ժամանակավոր գրանցում ուներ: Դեպքի վայր ժամանած փորձագետներն արձանագրել են, որ մահը վրա է հասել 16 ժամ առաջ: Դեպքի վայրից հայտնաբերվել է խոհանոցային դանակ եւ գոլֆի մական: